Ինչո՞ւ է ՊՆ-ն մերժել «զինված հանցախմբի անդամների» խնդրանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ «Ժողովուրդ» օրաթերթն այսօրվա իր համարում տեղեկացրել է, որ նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում գտնվող տներից մեկում Ազգային անվտանգության ծառայության կողմից վնասազերծվել էր հանցավոր խումբ: Հանցախմբի անդամների գրեթե մեծ մասն արդեն ցուցմունք է տվել, ինչից հետո այս օրերին կալանավորված եւ ձերբակալված անձանց թիվը հասել է մոտ 5 տասնյակի և թիրախում են նաև ընդդիմադիր շատ գործիչներ:

Կալանավորված անձինք իրավապահների հետ բանավոր զրույցում հայտնել են, թե նշյալ հասցեում հայտնաբերված զենքերը չէին օգտագործելու հայերի դեմ և երբեք իրենց թույլ չէին տա ձեռք բարձրացնել հայի վրա: Ու երբ իրավապահները նրանցից հետաքրքրվել են` եթե այդպես է, ապա ի՞նչ նպատակով էին այդքան զենք ձեռք բերել, նրանք պատասխանել են, թե Արթուր Վարդանյանն իրենց ասել է, որ զենքերով Ղարաբաղի համար են գնալու կռիվ:

Քննիչները կալանավորված անձանց ուշագրավ դիտարկում են արել, որ եթե ուզում էիք Ղարաբաղի համար կռվել, ինչո՞ւ պաշտպանության նախարարություն չէիք դիմում, այլ Արթուր Վարդանյանի շուրջ եք համախմբվել: Շատ ազատամարտիկներ գրեթե միաբերան հայտնել են, որ իրենք իրենց տվյալները, փաստաթղթերը ՀՀ պաշտպանության նախարարությանն են ներկայացրել` հայտնելով, որ ուզում են կամավոր գնալ Ղարաբաղ, օգնել մեր զինվորներին, կռվել, սակայն նախարարությունը մերժել է ազատամարտիկների խնդրանքը:

Եվ այստեղ հարց է առաջանում՝ ինչու է նախարարությունը մերժել ազատամարտիկների առաջարկը: Մեր հարցին ի պատասխան՝ ՀՀ պաշտպանության նախախարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը տվեց հետևյալ պատասխանը. «ՊՆ-ը որևէ ազատամարտիկի չի թողել ու դրա կարիքը չկա: Մեր բանակն իր խնդիրը կատարում է»:

Փաստորեն, իրենց «ազգի փրկիչներ» անվանող կալանավորները նախարարության կողմից մերժում ստանալուց հետո իրենց հայրենասիրությունը որոշել էին դրսևորել «զինված հանցախմբին» անդամակցելով: Ինչ խոսք, հայրենասիրությունն արտահայտելու հետաքրքիր ձև է…




Լրահոս