Քաղաքապետարանի «քեֆերը». որտե՞ղ կանցկացվեն ավանդական «կերուխումերը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անցած տարի Երեւանի քաղաքապետարանը մի քանի հարյուր միլիոն դրամ ծախսեց վարչական շրջանների աշխատակիցների համար ամանորյա «քեֆեր» կազմակերպելու համար: «Քեֆերի» վայրերը ընտրելու համար քաղաքապետարանը մրցույթներ էր հայտարարել: Այս տարվա «քեֆերի» մրցույթների մասին հայտարարությունները դեռեւս չեն հրապարակվել:

«Ժողովուրդ»-ը Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանից փորձեց պարզել, թե այս տարի ավանդական «կերուխումներն», ի վերջո, լինելո՞ւ են: «Ես նման տեղեկություններ չունեմ տոնական միջոցառումների հետ կապված: Այս տարվա մասով տեղեկություններ չունեմ»,- պատասխանեց Գեւորգյանը:




Լրահոս