Միավորված ազգերի կազմակերպության վերջին զեկույցում ասվում է, որ 2015թ. ծովով Եվրոպա հասած ներգաղթյալների թիվը հասել է 1 միլիոնի:
ՄԱԿ-ի տվյալների համաձայն՝ միայն վերջին 11 ամսում Եվրամիության երկրները, ընդհանուր առմամբ, 1 մլն ներգաղթյալ են ընդունել, որոնց կեսը անօրինական ներգաղթյալներ են:
Փախստականների հարցով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտերրեշի խոսքով՝ մեծ մասը Սիրիայի, Լիբիայի և Մերձավոր Արևելքի այլ երկրների քաղաքացիներ են, որտեղ ռազմական կոնֆլիկտներ և պատերազմ է ընթանում: Նշվում է, որ նրանք միջին կրթություն ստացածներն են:
«Նրանցից շատերին հայրենիքում աշխատանք չեն տվել, սակայն նրանք քիչ հավանական է, որ ինչ-որ բանի հասնեն Եվրոպայում՝ փախստականների ընդունելության փոփոխվող պայմաններում»,-Գուտերեշի խոսքն է մեջբերում ՏԱՍՍ-ը:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան