
Բրիտանական IHS հետազոտական կենտրոնի զեկույցի համաձայն՝ 2015թ. հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 14-ը «Իսլամական պետության» զինյալները կորցրել են վերահսկվող տարածքների 14%-ը (12,8 հազար քառ կմ). փոխանցում է Lifenews-ը:
Ռուսական ավիացիայի աջակցությամբ սիրիական բանակին հաջողվել է ահաբեկիչներից գրավել մոտ 13 հազար քառ կմ:
Խոսքն առաջին հերթին Թուրքիայի հետ Սիրիայի հյուսիսային սահմանի տարածքներն են՝ ներառյալ սահմանի հատման կետը, որով ճանապարհ է բացվում դեպի Էր-Ռաքքա, Բայջի մարզ և Տիկրիտ քաղաք:
Հետազոտական կենտրոնի տվյալների համաձայն՝ ներկա պահին իսլամիստների գրաված տարածքները կազմում են մոտ 78 հազար քառ կմ Սիրիայում և Իրաքում:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան