
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել էներգետիկի մասնագիտական օրվա առթիվ: Նրա ուղերձում ասվում է.
«Էներգետիկայի ոլորտի հարգելի աշխատակիցներ,
Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ ձեզ էներգետիկի մասնագիտական օրվա առթիվ:
Էներգետիկայի բնագավառը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից մեկն է և ոլորտի հետագա զարգացումը գտնվում է մեր անմիջական ուշադրության կենտրոնում: ՀՀ կառավարությունը շարունակելու է հետևողական քայլերը մեր երկրի էներգետիկ անվտանգության ապահովման ուղղությամբ:
Սիրելի էներգետիկներ,
Վստահ եմ, որ ձեր մասնագիտական բարձր կարողությունների շնորհիվ հետագայում ևս հաջողությամբ կիրականացնեք ձեր առջև դրված խնդիրներն ու կնպաստեք Հայաստանի էներգետիկայի ոլորտի հետագա զարգացմանը: Մաղթում եմ ձեզ աշխատանքային հետագա հաջողություններ, առողջություն և ընտանեկան ջերմություն»: