Հարուցվել է վեցերորդ քրեական գործը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մայիսի 5-ին,  ժամը 20:20-ին,  ոստիկանության աշխատակիցը զեկուցագիր է ներկայացրել, որ նույն օրը, ժամը 14:00-ի սահմաններում, իրեն է մոտեցել Ս. Շահումյանի անվան 1-ին դպրոցում տեղակայված թիվ 9/17 տեղամասի նախագահը,  մատնացույց անելով Էդգար Ե.-ին` հայտնել է, որ վերջինս փորձել է կրկին անգամ կատարել քվեարկություն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Էդգար Ե.-ն բացատրությամբ հայտնել է, որ 2-րդ անգամ փորձել է քվեարկել` հանձնաժողովի անդամների զգոնությունը փորձելու համար:
Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնականի  քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-153 հոդվածի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:




Լրահոս