Հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում պատերազմ է, հրադարար, ըստ էության, չկա. Արծրուն Հովհաննիսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում պատերազմ է՝ հրադարար, ըստ էության չկա: Այս մասին այսօր  լրագրողներին ասել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նշել է, որ ըստ էության ստեղծվել է մի իրավիճակ, որում հայկական կողմի գործողությունների արդյունավետությունը որոշվում է ոչ թե 1 կամ 2 զոհով, այլ՝ հակառակորդի նպատակադրված խնդիրների խափանմամբ:

Միաժամանակ նա նկատել է, որ դեկտեմբերի 22-ին իրավիճակը շփման գծում բավականին հանգիստ է եղել:

«Հրադադարի քիչ խախտումներ են եղել. հրադադարի ռեժիմի` մեկ-երկու տասնյակի հասնող խախտման դեպքերը ընթացիկ են ու առօրյա են համարվում: Այսինքն՝ թշնամին փորձում է հյուծել իր ոսկե ֆոնդը», – ասել է Հովհաննիսյանը:




Լրահոս