Սու-24-ի «սև արկղը» չի կարող հաստատել վայրը, որտեղ կործանվել է ինքնաթիռը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքական օդուժի կողմից խոցված ռուսական Սու-24-ի «սև արկղը» չի կարող հաստատել վայրը, որտեղ կործանվել է ինքնաթիռը: Այս մասին հայտարարել է հանձնաժողովին մոտ աղբյուրը:

«Այսօր արդեն ակնհայտ է, որ անհնար է տեղեկություն ստանալ այն մասին, թե որտեղ է գտնվել ինքնաթիռը կործանման պահին»,-աղբյուրի խոսքն է մեջբերում «Ինտերֆաքս»-ը:

Հիշեցնենք, որ Սու-24-ի «սև արկղերի» վերծանումը սկսվել է դեկտեմբերի 18-ին: Հաղորդվել է, որ վերծանման առաջին տվյալները հայտնի կդառնան դեկտեմբերի 21-ին:

ՌԴ ռազմատիեզերական ուժերի կոմիտեի ղեկավարի տեղակալ Սերգեյ Դրոնովը հայտարարել էր, որ Սու-24-ի ինքնագրիչը վնասված է:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս