
Անգլիայի առաջնության 17-րդ տուրում «Մանչեսթեր Սիթի»-ն Լոնդունում 1:2 հաշվով պարտվեց «Արսենալ»-ին: Այդ պարտության պատճառով շարունակվեց «Մանչեսթեր Սիթի»-ի` Պրեմյեր լիգայում արտագնա խաղերի առանց հաղթանակների շարքը:
Մանուել Պելեգրինիի թիմը հյուրնկալվելիս վերջին անգամ հաղթել է սեպտեմբերի 12-ին: Դրանից հետո «Մանչեսթեր Սիթի»-ն 5 հանդիպում է անցկացրել, որոնցում կրել է 3 պարտություն և 2 ոչ-ոքի գրանցել: Խփել է 2 գոլ և բաց թողել 8 գնդակ: