
Մյունխենի «Բավարիա»-ի և Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին դժվար թե տեղափոխվի Մադրիդի «Ռեալ», չնայած իսպանական ակումբը վաղուց է հետաքրքրված նրանով:
AS-ը հայտնում է, որ տեղեկությունների համաձայն 27-ամյա Լևանդովսկու տրանսֆերին կխոչընդոտի իտալացի մասնագետ Կարլո Անչելոտին, որն արդեն պայմանագիր է կնքել «Բավարիա»-ի հետ և հաջորդ մրցաշրջանից կփոխարինի Խոսեպ Գվարդիոլային:
Բանն այն է, որ պայմանագիր կնքելուց առաջ մարզիչն ու ակումբը պայմանավորվել են, որ լեհ հարձակվողը մնալու է թիմում: