Լոռու մարզպետը շնորհավորել է էներգետիկներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ստորև ներկայացնում ենք Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը էներգետիկների տոնի առթիվ.

«Հարգելի էներգետիկներ,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեր մասնագիտական տոնի առթիվ:

Հաճելի զուգադիպությամբ Ձեր տոնը նշվում է Ամանորի նախաշեմին, երբ մեր բնակավայրերն ու բնակարանները ողողվում են տոնական լույսերով:

Այս տարի Հայաստանի էներգետիկները տոնում են երկրի էներգահամակարգի 112-ամյակը: Դա բազում դժվարություններով ու բազում հաջողություններով ճանապարհ է, որի ամեն քայլը դուք և ձեր նախորդները անցել եք մասնագիտական խոր գիտելիքների ներդրմամբ ու նվիրական աշխատանքով:

Մեր՝ լոռեցիներիս համար, Ձեր աշխատանքային երթը սկսվել է Ձորագեսի պատմական կառուցմամբ, որի շահագործումից հետո, մինչև հիմա, Լոռու ձորերից անպակաս է ձեր տված լույսն ու ջերմությունը:

Կրկին շնորհավորելով տոնի առթիվ, մաղթում եմ անվտանգ աշխատանք և նորանոր ձեռքբերումներ»:




Լրահոս