ՀԱՊԿ-ի անդամ որոշ պետություններ փորձում են այլ տեղերում այլ դիրքորոշում ունենալ. Սուքիաս Ավետիսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել ենք, որ երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը  Մոսկվայում կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում ելույթ է ունեցել , որի ընթացքում անդրադարձ է կատարել  նաև սահմանային լարվածությանը և մի շարք այլ խնդիրների:

 Armlur.am-ն այս առնչությամբ զրուցեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի հետ` հասկանալու նրա տեսակետը ՀՀ նախագահի  ելույթի վերաբերյալ: Վերջինս փոխանցեց, որ Սերժ Սարգսյանն իր ելույթով  մեկ անգամ ևս կարևորեց  ՀԱՊԿ անդամ երկրների դերը սահմանային լարվածության հարցում, նշելով որ ՀՀ նախագահի ելույթում ամենի ինչ իր տեղում էր:

«Ամեն ինչ իր  տեղում էր, ամեն ինչ շատ հստակ էր: Մի կողմից ճշտվեց, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ պետություն է և ՀԱՊԿ-ի անդամ երկրներն ընդհանուր խնդիր ունեն լուծելու:  Նաև առանձնակի շեշտ դրվեց  սահմանային լարվածության հետ կապված այն խնդրին, որ արդեն ժամանակն է , որպեսզի ՀԱՊԿ-ն որպես հավաքական անձանց կամ տերությունների համապատասխան մարմին, սահմանային լարվածության հետ կապված հստակ իր դիրքորոշումն ունենա»,-ասաց ՀՀԿ պատգամավորը:

Ավետիսյանի խոսքով`  Սարգսյանը շատ հստակ խոսեց նաև այն մասին, որ ՀԱՊԿ-ի անդամ որոշ պետություններ փորձում են այլ տեղերում այլ դիրքորոշում ունենալ, որը անընդունելի է:
«Եթե ՀԱՊԿ-ի անդամ են և  ունեն  կանոնադրություն, ապա  բոլորը պարտավոր են հետևել դրան, ոչ թե երկակի խաղեր տան, այլ ունենան հստակ դիրքորոշում, որը շատ կարևոր է»-եզրափակեց իր խոսքը նա:




Լրահոս