
ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ Կառավարության քաղաքացիների ընդունելությունների բաժնում, Ալեքսանդր Ղազարյանն ընդունել է Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի բնակիչներին:
Այս պահին Կառավարության քաղաքացիների ընդունելությունների բաժնում լարված մթնոլորտ է: Բնակիչները շատ վրդովված են: Նրանց ասել են, որ մթերված խաղողի գումարները կստանան մարտին կամ ապրիլին:
Սակայն բնակիչներն ArmLur.am-ի թղթակցին ասել են, որ իրենց անձամբ մարզպետն էր խոստացել, որ դեկտեմբերին կստանան հասանելիք գումարները:
Այս պահին խաղողագործները սպասում են գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանին: