
Դորտմունդի «Բորուսիա»-ն նոր պայմանագիր է առաջարկում Հենրիխ Մխիթարյանին: Երկու կողմերը կբանակցեն ձմռանը, երբ հայ ֆուտբոլիստը վերադառնա արձակուրդից:
Նշենք, որ Մխիթարյանի գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2017 թվականի հունիսի 30-ը:
Հավելենք, որ Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանն անցկացրել է 16 հանդիպում, դարձել 6 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: