«Իսլամական պետության» զինյալները հարձակում են գործել Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Դեյր-էզ-Զորի քաղաքի դպրոցի վրա: Հարձակման հետևանքով 9 աշակերտուհի է զոհվել. փոխանցում է Reuters-ը՝ հղում անելով Մարդու իրավունքների սիրիական մոնիթորինգային կենտրոնին:
Եվս 20 մարդ տուժել է:
Նշվում է, որ ուսումնական հաստատությունը գտնվում է Դեյր-էզ-Զորի գոտում, որը վերահսկվում է Սիրիայի կառավարական ուժերի կողմից:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան