Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև Բեռնում կայացած հերթական հանդիպումն անարդյունավետ էր. երկու երկրների միջև հարաբերությունները շարունակում են լարված մնալ: Այս մասին Trend.az-ի հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Հարավային Կովկասի հարցով նախկին օգնական, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մեթյու Բրայզան:
«Դրական արդյունքն այն է, որ երկու պետությունների ղեկավարները հանդիպեցին, սակայն էական արդյունքների հասնելու համար նրանց անհրաժեշտ է Մինսկի խմբի համանախագահող երկրների օգնությունը»,-ասել է Բրայզան:
Հիշեցնենք, որ Շվեյցարիայի Համադաշնության մայրաքաղաք Բեռնում դեկտեմբերի 19-ին կայացել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները՝ ուղղված ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորմանը:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան