ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ կառավարության շենքի առջեւ Գավառի մանկատան նախկին սաները «Պետության կողմից լքվածները» ցուցապաստառով բողոքի ակցիա էին կազմակերպել: Նրանք պահանջում են իրենց օրենքով հասանելիք բնակարանները: Մանկատան սաներն այժմ ապրում են Թբիլիսյան խճուղու 3/2 հասցեում գտնվող վթարային հանրակացարանում: Կառավարության նիստից հետո սաները հանդիպեցին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանի հետ: Վերջինս խոստացավ ուսումնասիրել խնդիրը: «Համապատասխան մարդիկ կգան, կուսումնասիրեն պայմանները, որից հետո լուծումների մասին ձեզ կասենք»,-հայտարարեց Արտեմ Ասատրյանը, որին ներկաներն այսպես արձագանքեցին. «Մինչեւ համապատասխան մարդկանց գալը շենքը կփլվի»: 




Լրահոս