Ամերիկյան Northrop Grumman ընկերությունը ՆԱՏՕ-ի մասնագետների հետ համատեղ իրականացրել է AGS անօդաչու սարքի փորձարկումը:
Ինչպես հաղորդում է Defense News-ը, փորձարկման ընթացքում անօդաչու սարքը օդում 2,5 ժամ է անցկացրել և կարողացել է բարձրանալ 12,1 հազար մետր բարձրություն: Անօդաչու սարքի փորձարկումները հաջող են ընթացել:
Նշվում է, որ ընդհանուր առմամբ` Հյուսիսատլանտյան դաշինքը AGS 5 անօդաչու սարք է պատվիրել: Անօդաչու սարքերի ձեռքբերման համար վճարել են ՆԱՏՕ-ի 15 անդամ երկրներ՝ Բուլղարիան, Չեխիան, Դանիան, Էստոնիան, Գերմանիան, Իտալիան, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Նորվեգիան, Լեհաստանը, Ռումինիան, Սլովակիան, Սլովենիան և ԱՄՆ-ն:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան