ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ այսօր Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի խաբված խաղողագործները հավաքվել էին Կառավարության շենքի դիմաց և պահանջում էին հանդիպում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Խաղողագործները պահանջում են իրենց հասանելիք գումարը, ինչը պետք է ստանային դեռևս դեկտեմբերի 15-ին: Այս խոստումն ամիսներ առաջ խաղողագործներին տվել էին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ու Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը:
Բնակիչներին սկզբում հանդիպեց Կառավարության ներկայացուցիչ Ալեքսանդր Ղազարյանը, իսկ ավելի ուշ՝ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, ով ասաց, թե խաղող մթերող ընկերությունը խոստացել է վճարումներն անել մինչև մարտ: Փոխնախարարի փոխանցմամբ՝ նախարարությունը քննարկումներ անելուց հետո որոշել է ամենաուշը մինչև 2016 թվականի փետրվաի 10-ը օգնել կազմակերպությանը վարկի վերցնել և մարել գյուղացիների պարտքերը:
Այս հայտարարությանը, սակայն, վրդովված խաղողագործները բուռն քննադատություններով արձագանքեցին:
Ավելի մանրամասն՝ ArmLur.am-ի տեսանյութում: