ԹԱՔՑՆՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի քաղաքապետարանն ամեն գնով թաքցնում է «Երեւան» հիմնադրամի ֆինանսական ծախսերի վերաբերյալ տվյալները: Օրերս «Ժողովուրդ» օրաթերթը գրավոր դիմել էր քաղաքապետարան՝ խնդրելով տրամադրել այդ հիմնադրամի ֆինանսական գործունեության վերաբերյալ տվյալներ: Եվ ահա՝ քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրել են, որ հիմնադրամի գործունեության վերաբերյալ հաշվետվությունը տեղադրված է azdarar.am կայքում: ««Երեւան» հիմնադրամի գործունեության թափանցիկության, հաշվետվողականության ու վերահսկողության գործընթացն ամբողջովին համապատասխանում է ՀՀ օրենսդրական եւ նորմատիվային սկզբունքներին եւ ոգուն, իսկ էլեկտրոնային կայքում տեղադրված ցուցանիշների ձեւաչափը լիովին բավարար է հիմնադրամի գործունեության ուսումնասիրության եւ վերլուծության համար»,-ասված է քաղաքապետարանի գրության մեջ: Նկատենք, սակայն, որ իրականում կայքում տեղադրված է ընդհանուր բնույթի հաշվետվություն, որտեղ նշված է միայն, թե 2012թ. որքան մուտք է եղել հիմնադրամում, եւ որքանն է ծախսվել՝ կանոնադրական նպատակների համար: Մինչդեռ մեզ հետաքրքրում էր, թե կոնկրետ որ ծրագրի վրա հիմնադրամը որքան գումար է ծախսել, որովհետեւ, ինչպես ասում են, հենց այդտեղ է «թաղված շան գլուխը», եւ այդ ծախսերից են երեւում «ատկատներն» ու կոռուպցիոն ռիսկերը: Սակայն թաքցվում են:




Լրահոս