
«Զենիթ»-ի նախկին գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին մոտ ժամանակներս կարող է գլխավորել «Ռոմա»-ն. տեղեկացնում է Online News-ը:
Նշվում է, որ մասնագետն իտալական ակումբի հետ կստորագրի պայմանագիր, որը նախատեսված է 2,5 տարով, իսկ աշխատավարձն էլ կկազմի 2,3 մլն եվրո տարեկան: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իտալական ակումբի սեփականատեր Ջեյմս Պալոտան գոհ չէ Ռուդի Գարսիայի աշխատանքով և նրան փոխարինող է փնտրում:
Սպալետին իտալական ակումբը գլխավորել է 2005-2009թթ.: Նրա ղեկավարությամբ ակումբը երեք անգամ դարձել է Իտալիայի փոխչեմպիոն, նվաճել է երկրի գավաթն ու սուպերգավաթը: