Եթե Վահան Շիրխանյանը ներքաշված լիներ այդ գործում, նա կմնա՞ր Հայաստանում. Ժիրայր Սէֆիլյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր լրագրողները  «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքացիական հավաքի ժամանակ Ժիրայր Սէֆիլյանից հետաքրքրվեցին, թե ինչ կարծիք ունի ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի ձերբակալման մասին:

Նա ընդգծեց, որ մի շարք քաղաքացիներ այդ ձերբակալությունն ի սկզբանե անլուրջ համարեցին: «Իմ կարծիքով` շարունակվում է այդ անլրջությունը: Որ այդ գործի ծալքերում կա քաղաքական աստառ, ես չեմ կասկածում:

Նույնպես Վահան Շիրխանյանի ձերբակալությունը հարց է առաջացնում: Խմբին ձերբակալեցին, 25-26 օր հետո նոր իմացան, որ պարոն Շիրխանյանը ներքաշված է այդ ամեն ինչում: Հարց է առաջանում, եթե Վահան Շիրխանյանը ներքաշված լիներ այդ գործում, նա կմնա՞ր Հայաստանում», – հավելեց նա:

Մանրամասները` տեսանյութում.




Լրահոս