Այսօր Ազատության հրապարակում Ժիրայր Սէֆիլյանն անդրադարձավ սահմանին տիրող իրավիճակին և բանակին: Սէֆիլյանը նշեց, որ չի կարող մատնացույց անել մի հարուստի, մի օլիգարխի կամ մի պաշտոնյայի զավակի, որը այսօր ծառայում է բանակում:
«Կարծում եմ` նորություն չէ, որ մեր բանակը աղքատների բանակ է դարձել, կեղեքող գեներալների և աղքատ ընտանիքների զինվորների բանակ է դարձել: Ովքեր խոսում են մեր բանակի մարտունակության մասին, եթե կա այդ մարտունակությունը, ապա քաղաքական ղեկավարություն թող շատ լավ իմանա, որ դա իրենց շնորհքը չի, դա մեր գեների շնորհքն է», – հավելեց նա:
Նրա խոսքով` այս օրերին սահմանային լարվածությունը նորություն չէ, պարզապես վերջին ամիսներին աննախադեպ է օգտագործված զենքը. «Այդ պայմանագիրն ի սկզբանե խոցելի է եղել, և ի սկզբանե ի վնաս մեզ է եղել», – եզրափակեց Սէֆիլյանը:
Մանրամասն` տեսանյութում.