ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՊԱՀԱՆՋԵ՛Ք ՀՖՖ-ԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը մի քանի անգամ անդրադարձել է այս տարվա մարտի 26-ին Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում կայացած Հայաստան-Չեխիա հանդիպման տոմսեր գնած, սակայն այդպես էլ մարզադաշտ մտնել չկարողացած մարզասերների գումարները վերադարձնելու խնդրին:
Եվ ահա, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ընդունել է, որ Հայաստան-Չեխիա ֆուտբոլային խաղի ժամանակ տոմսեր ունեցող ՀՀ քաղաքացիներին անօրինական կերպով չեն թույլատրել խաղը դիտել, ինչի համար նրանց հրավիրել է տոմսերի գումարը հետ ստանալու:
Հիշեցնենք, որ վեց երկրպագուներ` Աշոտ Մնացականյանը, Մարիամ Սարգսյանը, Էդգար Կարապետյանը, Արտակ Ամիրշադյանը, Անի Ոփյանը եւ Ամալյա Խաչատրյանը հայտարարել էին, որ փոխհատուցում չստանալու դեպքում դիմելու են դատարան: Իհարկե, բոլորը գիտեն, որ տուժողները ոչ թե այդ վեցն են, այլ շատ ավելին: Վերոնշյալ երիտասարդների շահերի պաշտպան Գեւորգ Հայրապետյանը հայտնել է, որ բոլոր այն մարդիկ, որոնք խաբվել են խաղի ժամանակ, կարող են գնալ ու պահանջել փոխհատուցում, քանի որ փոխհատուցում չտալու դեպքում ֆեդերացիան կխախտի հավասարության սկզբունքը:




Լրահոս