«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ այս տարվա սեպտեմբերի 15-ից Հայաստանը ստանձնեց ՀԱՊԿ նախագահությունը, եւ լուրեր հրապարակվեցին, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը նշանակվելու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար` Նիկոլայ Պատրուշեւի փոխարեն: Սակայն դեկտեմբերի 21-ին կայացած ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում, որը նախագահում էր Սերժ Սարգսյանը, գլխավոր քարտուղարի հարցը այդպես էլ չբարձրաձայնվեց: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հայաստանի եւ Ռուսաստանի իշխանությունների ամենաբարձր մակարդակով քննարկվել էր, որ դեկտեմբերի 21-ին կայացած նիստի ժամանակ ոչ թե Վ. Հարությունյանը, այլ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանն է նշանակվելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար: Սակայն այս նշանակումը հետաձգվեց մեկ տարով:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում