«Ժողովուրդ» օրաթերթի գրում է, որ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով ՀՀԿ-ական էլիտան առաջիկա օրերին որոշել է հավաքվել ու ամփոփել տարին: ՀՀԿ-ականներն արդեն համարում են, որ այս տարվա իրենց գործերն արդեն ավարտել են և սկսել ամանորյա «քեֆի» մասին մտածել:
ՀՀԿ-ականները մեզ հետ մասնավոր զրույցներում նշում են, որ հավանական է իրենց հավաքույթը կազմակերպվի Երևանի «Օջախ» ռեստորանային համալիրում:
Իսկ մի մասն էլ ասում էր, թե խնջույքը կազմակերպելու են ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ռեստորանային համալիրում: Մեր զրուցակիցները նշում էին նաև, թե քանի որ հավաքույթը «փակ» է լինելու՝ միայն ՀՀԿ վերնախավի ներկայացուցիչների մասնակցությամբ, հնարավոր է՝ միջոցառմանը մասնակցի նաև Գագիկ Ծառուկյանը»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: