Ադբեջանական զինուժի հենակետերից դեկտեմբերի 22- ի երեկոյան ժամը 21.30-23.45-ը ընդհատումներով գնդակոծել են Բաղանիս գյուղը: Այս մասին սոցցանցի իր էջում գրառում է կատարել Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը:
«Մեր բանակի համապատասխան գործողություններից հետո կրակը դադարել է: Տուժածներ բնակչության շրջանում չկան: Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածը բաց է, ավտոմեքենաները երթևեկում են: Սենսացիոն լուրեր չտարածել: Գիշերը անցել է հագիստ»: