
Պայթյուն է որոտացել Ստամբուլի Սաբիհ Գյոկչենի օդանավակայանում: Պայթյունի հետևանքով օդանավակայանի 2 աշխատակից է տուժել, ովքեր գտնվել են ինքնաթիռներից մեկի մոտ, փոխանցում է Reuters-ը:
Դեպքի վայրում ուղևորներ չեն եղել, օդանավակայանի աշխատանքը շարունակվել է սովորական ռեժիմով:
Տուժածներին հոսպիտալացրել են: Նրանց վիճակի մասին տեղեկություն չի հաղորդվում:
Դեպքի մանրամասները այս պահին ուսումնասիրում են մասնագետները:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան