Մայիսի 1-ին Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում մեկնարկեց «Հայացք» երիտասարդական կինոփառատոնը, որի շրջանակներում առաջիկա երկու օրերի ընթացքում կցուցադրվեն շուրջ 25 կարճամետրաժ ֆիլմեր: Դրանք են` Արթուր Օրդյանի «Հովվերգություն» վավերագրական ֆիլմը, Շողիկ Հակոբյանի խաղարկային «Սպասասրահում» ֆիլմը, Սոնա Խաչատրյանի «Երանելի օրեր», Գուժ Թադեւոսյանի «Մարգար պապը», Զավեն Գրիգորյանի «Մեր Մարինե», Գառնիկ Խչոյանի «Հանդիպում խաչքարի մոտ» ֆիլմերը եւ այլն: Նշենք, որ «Հայացք» երիտասարդական կինոփառատոնը մեկնարկել է «Միասին աշխարհում» ոչ մրցութային ֆիլմով: Այն նկարահանվել է Ուրուգվայում եւ պատմում է Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչած Ուրուգվայի ու այնտեղ ապրող հայկական համայնքի մասին: Կինոփառատոնում ժյուրին մրցանակներ կշնորհի 4 անվանակարգերում՝ «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն օպերատորական աշխատանք», «Լավագույն ֆիլմ», «Լավագույն մտահղացում»: «Հայացք» երիտասարդական կինոփառատոնը նախաձեռնել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Հայաստանի երիտասարդության ազգային խորհուրդը եւ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը:
ՄԵԿՆԱՐԿԵՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ