ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգում սխալմամբ ազատ են արձակել մոտ 3200 բանտարկյալի, փոխանցում է CNN-ը:
Նախնական տվյալների համաձայն՝ սխալը տեղի է ունեցել ժամկետների սխալ հաշվարկման պատճառով, որը թույլ է տալիս բանտարկյալներին վաղաժամկետ ազատվել: Որպես կանոն՝ բանտարկյալները ազատ են արձակվում ժամկետից շուտ՝ 49 օր առաջ, լավ պահվածքի դեպքում:
Դեպքի հետ կապված՝ տեղի իշխանությունները հրաման են արձակել՝ անհապաղ գտնել նախկին բանտարկյալներին և վերադարձնել նրանց կալանքի տակ:
Նշվում է, որ սխալմամբ ազատ արձակված բանտարկյալները կամ պետք է վերադառնան բանտ կամ ուղղիչ աշխատանքներ անցնեն:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան