Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը կարող է առաջիկա օրերին պաշտոնանկ արվել:
Տարբեր տեղեկությունների համաձայն՝ ակումբի ղեկավարությունն առաջիկա օրերին կարող է մասնագետին հեռացնել աշխատանքից: Չի բացառվում, որ Իսպանիայի առաջնության 17-րդ տուրի «Ռեալ Սոսյեդադ»-ի դեմ դեկտեմբերի 30-ին կայանալիք հանդիպմանը Բենիտեսն արդեն չի զբաղեցնի «արքայական ակումբ»-ի գլխավոր մարզչի պաշտոնը:
Հայտնի է, որ թիմի ֆուտբոլիստների և գլխավոր մարզչի միջև լուրջ տարաձայնություններ են ծագել, և խաղացողները չեն ցանկանում, որպեսզի Բենիտեսը շարունակի աշխատել զբաղեցրած պաշտոնում: