«Խոզի բդի» մրցավազքի շրջանը մեկնարկած է: Ամեն տարի մենք հույս ենք փայփայում, որ հաջորդ տարեվերջն ավելի ուրախ ու հաղթական կլինի մեր ազգի համար, իսկ «խոզի բդի» մրցավազքը կփոխարինվի իրական ամանորյա ուրախ տրամադրությամբ և տոնական օրիգինալ միջոցառումներով։ Խանութները գրոհող մեր համաքաղաքացիներին հետևելով՝ չենք կարող չարձանագրել, որ մեր ժողովուրդը տոնի, ուրախության կարիք ունի։
Հային հատուկ արդեն ավանդույթ դարձած հսկայական ծախսեր անելու անհագ ցանկությունը տնտեսական ճգնաժամին զուգահեռ քիչ-քիչ մարելու փոխարեն ավելի է բռնկվում:
Տարեվերջյան կերուխումների գերությունից ոչ մի կերպ ազատագրվել չկարողացավ մեր ժողովուրդն այս տարի էլ մի ամբողջ կարողություն է պատրաստվում ներդնել ճոխ սեղաններ գցելու և հյուրերին զարմացնել փորձելու համար:
Իսկ թե որքանով է ստացվում իսկապես զարմացնել, թերևս անգամ կոկորդիլոս նախընտրողները դժվարանան պատասխանել, սակայն ArmLur.am-ի կողմից հարցվածները վստահ են՝ 400-500 հազար դրամը քիչ թե շատ նորմալ Նոր տարի նշելու համար կբավականացնի:
Իսկ մենք մաղթում ենք, որ ամեն տարի Ամանորն իրական տոնի վերածվի, և տարվա մնացած 11 ամիսների ընթացքում հունվարի ծախսերը մարելու կարիք Հայաստանի որևէ քաղաքացի չունենա:
Տաթև Հարությունյան, Նարեկ Սարգսյան, Հովսեփ Հովսեփյան