
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե վիճակախաղի կազմակերպիչն ընդհանրապես ինչ պարտավորություններ ունի՝ ըստ «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների:
ՊԱՏԱՍԽԱՆ. Կազմակերպիչը պարտավոր է՝
• իրային շահումների խաղարկման դեպքում վիճակախաղի շահող մասնակցին տեղեկացնել այդ իրային շահումին համարժեք դրամական չափի մասին եւ շահողի ցանկությամբ տրամադրել դրամական շահումը,
• շահումի փաստը եւ արժեքը հրապարակել միայն շահողի համաձայնությամբ,
• շահողի առաջին իսկ պահանջով տրամադրել շահումը:
Վիճակախաղին մասնակցելու իրավունք ունեն միայն 18 տարեկանը լրացած անձինք:
Այս պահանջների խախտման համար նախատեսված են պատասխանատվության միջոցներ:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Թեեւ պատասխանում հստակ նշված է, թե ինչ պարտավորություններ ունի կազմակերպիչը, կամ այն, որ մասնակցության իրավունք ունեն միայն 18 տարին լրացած քաղաքացիները, այսուհանդերձ, հաճախ են լինում այնպիսի դեպքեր, երբ մեծամասամբ շրջանցվում է օրենքն իր բոլոր պահանջներով: