ՀՀ Ազգային Ժողովի 2015 թ. դեկտեմբերի 21-ի նիստում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության oրենuգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» և հարակից այլ օրենքների նախագծերի քննարկման ժամանակ իր ելույթում պատգամավոր Գուրգեն Արսենյանը մեղադրել է Ճանապարհային ոստիկանությանը Երևան քաղաքի Բարեկամության հրապարակում ճանապարհային երթևեկությունը սխալ կազմակերպելու, այն է՝ ճանապարհային նշանները ոչ ճիշտ տեղադրելու մեջ, ինչի հետևանքով արգելվել է Հրաչյա Քոչար փողոցից ձախ շրջադարձը դեպի Բաղրամյան պողոտա, և վարորդները Հրաչյա Քոչար փողոցից Բաղրամյան պողոտա երթևեկելու համար ստիպված են հետադարձ կատարել Կիևյան փողոցում:
Որպես հիմնավորում ներկայացվում է, որ Հրաչյա Քոչար փողոցի վերջնամասում՝ մինչև Բարեկամության հրապարակ մուտք գործելը, տեղադրված 5.15.1՝ «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանով ձախ եզրային գոտուց թույլատրվում է երթևեկել միայն ուղիղ:
Մեր կողմից 2015 թվականի դեկտեմբերի 22-ին կրկին ուսումնասիրվել է Երևան քաղաքի Բարեկամության հրապարակում ճանապարհային երթևեկության կազմակերպումը, որի արդյունքում պարզվել է հետևյալը:
Իրականում, Հրաչյա Քոչար փողոցի վերջնամասում՝ մինչև Բարեկամության հրապարակ մուտք գործելը, տեղադրված 5.15.1՝ «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանով ձախ եզրային գոտուց թույլատրվում է երթևեկել միայն ուղիղ: Սակայն, հրապարակի կենտրոնում՝ մինչև Բաղրամյան պողոտա ձախ շրջադարձ կատարելու վայրը, տեղադրված է ևս մեկ 5.15.1՝ «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշան (նկարում՝ կարմիր շրջանակի մեջ), որով ձախ եզրային գոտուց թույլատրվում է ինչպես երթևեկել ուղիղ, այնպես էլ կատարել ձախ շրջադարձ դեպի Բաղրամյան պողոտա: Սա արված է այն նպատակով, որ վարորդները Հրաչյա Քոչար փողոցից ձախ շրջադարձ կատարեն միայն դեպի Բաղրամյան պողոտայի համընթաց ուղղություն, այլ ոչ հանդիպակաց կողմը կամ «Հայաստան» հանրախանութի կայանատեղ:
Բացի այդ, Հրաչյա Քոչար փողոցի ձախ եզրային գոտու վերջից մինչև Բաղրամյան պողոտայի ձախ եզրային գոտու սկիզբն առկա է նաև 1.7` «ընդհատվող գիծ» գծանշումը, որը ցույց է տալիս երթևեկության գոտիները խաչմերուկի սահմաններում (հնարավոր է տեսնել այս հղումով. https://www.google.com/maps/place/Yerevan,+Armenia/@40.1977812,44.4929606,3a,66.8y,161.19h,32.38t/data=!3m4!1e1!3m2!1scxXtRetZfYMAAAAGOrwagQ!2e0!4m2!3m1!1s0x406aa2dab8fc8b5b:0x3d1479ae87da526a):
Այսինքն, Երևան քաղաքի Բարեկամության հրապարակում Հրաչյա Քոչար փողոցից ձախ շրջադարձը դեպի Բաղրամյան պողոտա արգելված չէ (իմիջիայլոց՝ երբեք արգելված չի էլ եղել), և ճանապարհային երթևեկության կազմակերպման որևէ սխալ չկա:
Ճանապարհային ոստիկանություն