2015 թվականն արդեն ավարտվում է: Նախորդ տարին լի էր բազմապիսի իրադարձություններով, որոնք մեծ կարևորություն ունեին մեր երկրի համար: Armlur.am-ն այս անգամ ավանդական հարցումն իրականացրեց Ազգային ժողովի պատգամավորների շրջանում` պարզելու համար, թե ըստ նրանց, որոնք էին այս տարվա գլխավոր ձեռքբերումներն ու ձախողումները:
Պատգամավորներից մի քանիսի համար ձեռքբերում և կարևոր իրադարձություն էր դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվեն, մի քանիսի համար Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներն ու դրա առնչությամբ միջազգային արձագանքը:
Ձախողումներ պատգամավորները դժվարանում էին նշել, այլ այդ բառը փոխարինում էին կորուստով և մատնանշում սահմանին ունեցած անմեղ զոհերին:
Մանրամասները`Armlur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան, Նարեկ Սարգսյան