ՀՀ կառավարության կազմում տեղի ունեցան հետեւյալ փոփոխությունները.
ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանին փոխարինեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը:
Սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանին փոխարինեց Յուրի Վարդանյանը, իսկ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանին փոխարինեց Վահրամ Ավանեսյանը:
Մյուս նախարարները կշարունակեն պաշտոնավարել: Փաստորեն, ՕԵԿ-ը այս կառավարության կազմում կունենա 3 պորտֆել:
Այս մասին ՀՀԿ նիստի ավարտից հետո լրագրողներին ասել է ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը: