ՉԻ.Ա. Մարտիրոսյանի հայտնի տեսանյութը նկարահանել է Րաֆֆի Հովհաննիսյանի որդու ընկե՞րը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ համացանցում հայտնվեց մի տեսանյութ, որտեղ “Ժառանգություն” կուսակցության “Բարև Երևան” դաշինքի ավագանու ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանր ապրիլի 9-ի միջադեպի ժամանակ ոստիկանոթյան բաժանմունք տարվելիս, ոստիկանության աշխատակիցների վրա գոռգոռում և հայտարարում է, թե իրենց 100 հազար դոլար կաշառք են առաջարկել, բայց իրենք հանուն նաև այդ ոստիկանների հրաժարվել են դրանից: Արագորեն շրջանառության մեջ կասկածներ դրվեցին, թե տեսանյութը ոստիկանությունից են տարածել` դաշինքին վնասելու համար: Եվ մինչ այս թեզը կզարգանար, երկու կողմերից էլ` ևԲ Արմեն Մարտիրոսյաևը, ևԲ ՀՀ ոստիկանությունը շտապեցին հայտարարել, որ ոստիկանները կապ չունեն դրա հետ: “ՉԻ” տեղեկություններով Արմեն Մարտիրոսյանի հետ այդ ժամանակ բաժին է բերման ենթարկվել Րաֆֆի Հովհաննիսյանի որդու ընկերը, որն ապրում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում և որն այդ ժամանակ Հայաստանում էր գտնվում Րաֆֆի Հովհաննիսյանի PR աշխատանքներին օգնելու համար:




Լրահոս