«Իսլամական պետությունն» արգելել է տոնել Մուհամմեդ մարգարեի ծննդյան օրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իսլամական պետության» զինյալներն արգելել են տոնել Մուհամմեդ մարգարեի ծննդյան օրը օկուպացված տարածքներում. փոխանցում է Lifenews-ը:

Պահանջին միացել են «Ջեյշ ալ-իսլամ» և «Ահրար աշ-Շամ» խմբավորումները, որոնց Արևմուտքը հրաժարվում է որպես ահաբեկչական խմբավորում ճանաչել:

Ինչպես հայտնել է իսլամի հարցերով սիրիացի նախարար Աբդուլ Սաթարը, «փլուզելով Սիրիան, որը արաբական և իսլամական աշխարհի սիրտն է համարվում, նրանք այդ կերպ ազատվում են իրենց իսլամից: Նրանց երազանքները պարզունակ են, նրանք չունեն իրենց պատմությունը: Եվ չեն ունենա»:

Նշվում է, որ Մուհամմեդ մարգարեի ծննդյան օրը նշվում է Սիրիայի բոլոր քաղաքներում, որոնք վերահսկվում են կառավարական ուժերի կողմից: Այդ կրոնական տոնը նշվում է և՛ սուննիթական, և՛ շիիթական ընտանիքներում: Այս տարի պատերազմի պատճառով տոնակատարություններից հրաժարվեց Դամասկոսը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս