Կողոպտիչը հայտնաբերվել և ձերբակալվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 2-ին ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Վանաձորի Շինարարների փողոցի թիվ 27/1 շենքի շքամուտքում հափշտակել են 1969 թ. ծնված Գայանե Ա.-ի պայուսակը, որի մեջ եղել է անձնագիր, սոցքարտ, բնակարանի և կրպակի բանալիներ, բանկային 6 քարտ, բջջային 2 հեռախոս և անձրևանոց:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 1984 թ. ծնված Արգամ Ա.-ն, որը հայտնաբերվել և ձերբակալվել է:

Հափշտակված հեռախոսները հայտնաբերվել են, ձեռնարկվում են միջոցառումներ գողոնի մնացած մասը հայտնաբերելու ուղղությամբ:
Քննությունը շարունակվում է:




Լրահոս