Ժողովուրդ. Շախտի Կարենը պնդում է, թե ինքն է ծեծի ենթարկվել դիզայների կողմից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մայիսի 3-ին տեղեկություն տարածվեց, որ Մաշտոցի պողոտայում` “Մալիբու” սրճարանի հարևանությամբ գտնվող շինհրապարակում, գործարար Կարեն Շահմուրադյանը ծեծի է ենթարկել ՀՀ դիզայներների միության փոխնախագահ Ռուբեն Թոփալյանին: Վերջինս պնդում է, Շահմուրադյանն իր հետ կոպիտ է խոսել, ապա թիկնապահների հետ ծեծել իրեն: Սակայն Կ. Շահմուրադյանը “Ժողովուրդ” օրաթերթի հետ զրույցում ասել է. “Ես ընդամենը 33 տարեկան եմ, այլ ոչ 50 տարեկան ինչ-որ օլիգարխ, որը թիկնապահներով է շրջապատված ու ինչ-որ հարցեր է լուծում: Ես ոչ հայր ունեմ, ոչ տատիկ, որ իմ մեջքին կանգնած լինի: Աշխատում եմ օրենքի շրջանակներում: Այդ մարդը ինձանից պայմանագրով գումար է վերցրել, որ աշխատի, բայց չի աշխատում: Միշտ հավատում էի, սակայն այս երկու ամիսների ընթացքում համբերության բաժակս լցվեց, և դիմեցի դատարան: Նա էլ, հասկանալով գլխի գալիքը, ինձ պրովոկացիայի ենթարկեց: Այդ օրը մի քանի անգամ հարվածեց, որ իմ կողմից մի հարված ստանա ու փախչի ոստիկանություն: Ես ոչինչ չունեմ ավելացնելու, մնացածը թող պարզի քննությունը”:
Շարունակությունը` “Ժողովուրդ” օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս