Հրապարակ. Ծառուկյանը պետք է խորհրդակցի Քոչարյանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հրապարակը” գրում է, թե ԲՀԿ արմատական թեւը կարծում է, որ ավագանու մանդատները չպետք է վերցնել եւ հենց այժմվանից պետք է անցնել ընդդիմադիր ռեժիմի: Արմատական թեւում նման ընտրություններից եւ արդյունքներից հետո “դա լամպոչկիե է`  կվերցնեն մանդատները, թե` ոչ, եւ չեն պատրաստվում որեւէ կարծիք հայտնել առաջիկայում տեղի ունենալիք քաղխորհրդի նիստի ժամանակ: 
ԲՀԿ-ում կարծում են, որ “հիմնական որոշում կայացնողը Ծառուկյանն է”. “հիմնական”, որովհետեւ նա պիտի խորհրդակցի Քոչարյանի հետ: Այստեղ գտնում են, որ անգամ այդ դեպքում իրենք կվերցնեն մանդատները, որովհետեւ Ծառուկյանն այդպես կուզի:
Ինչ վերաբերում է “Ժառանգությանը”, ապա նրանք նույնպես վերցնում են մանդատները: Երեկ, երբ զանգահարեցինք Ստեփան Սաֆարյանին, նա, ինչպես միշտ, շնչակտուր էր, մասնակցել էր ՀԱԿ-ի պահանջած` քվեաթերթիկների ընտրատարածքային վերահաշվարկին, հիմա էլ վազում էր հասներ իրենց պահանջած վերահաշվարկին: “Մեկ երրորդով խախտումներ կան` մեկ երրորդով”,- վազելու ընթացքում տեղեկացրեց նա: Վերցնելո՞ւ եք մանդատները. դու անձամբ կո՞ղմ ես, որ վերցնեն մանդատները: “Իմ մանկության բյուրեղյա երազանքը չի եղել այդ մանդատը վերցնելը, ինչպես կասեր Լեւոն պապին` մեր Տեր-Պետրոսյանը. խնդիրը թիմային է”: Նշանակում է` կվերցնեն։




Լրահոս