Երեկ “Հայելի” ակումբում Aravot .am-ը ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ այս ընտրություններում ՀՀԿ-ն ներգրավեց թաղային հեղինակություններին, թաղի խուժաններին, “խառոշիներին”:
“Մանվել Բադեյանը պատասխանեց. “Դու ենթարկվե՞լ ես էդ քուչի տղուն: Չես ենթարկվել, չէ՞: Ո՞վ է ենթարկվել: Քուչի տղեն ինքն իր համար քուչի տղայա: Ես չեմ ծնել էդ քուչի տղունե: Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ Մալաթիայի “Ձուկ” մականունով մեկը մեզ փորձում էր համոզել, որ ինքը ձուկն ա, էս թաղի ավտարիտետն ա եւ այդ թաղում պիտի լինի ընենց, ոնց որ ինքն ա ուզում, իր “վլաստը” տարածում էր տարածքում՝ Մանվել Բադեյանը պատասխանեց. “Ինքը ձուկ ա, դու էլ ձկնորս եղի, ի՞նչ անեմ: Քո վրա տարածվեց իր վլաստը”:
Իսկ դիտարկմանը, որ այդ նույն “թաղի տղերքըե հենց ՀՀԿ-ի ավագանու ցուցակում էին եւ լրագրող էին ծեծում՝ նկատի ունենալով Հակոբ Կարապետյանին՝ Մանվել Բադեյանն ասաց, թե լրագրողներ կան, որոնք արժանի են ծեծի: Մեր դիտարկմանը, որ Հակոբն այն լրագրողներից է, որը երբեք չի սադրի եւ շատ համեստ է՝ Մանվել Բադեյանը պատասխանեց. “Դե ուրեմն դեմինը անասուն ա եղելե”,- մեջբերում է “Առավոտը”: