Ժողովուրդ. Սերժ Սարգսյանի այցերը թանկ են նստում քաղաքացիների գրպանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սերժ Սարգսյանի արտերկրյա ուղևորութունները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներիս գրպանին բավական թանկ են նստում: Ինչպես հայտնում են “Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրները, վերջերս ՀՀ նախագահի նստավայրը պայմանագիր է կնքել “էյր Արմենիա” ՓԲԸ-ի հետ, որպեսզի վերջիններս սպասարկեն Սերժ Սարգսյանի`Ա319 EK RA֊01 ինքնաթիռի չվերթերը, ասել է թե`նրա արտերկրյա այցերը: Իսկ պայմանագրի արժեքը, նույն աղբյուրների փոխանցմամբ, կազմել է 100 մլն դրամ` մոտ 240 հազար դոլար: Թե ուր է մեկնել Սերժ Սարգսյանը, և ինչու է հենց 240 հազար ԱՍՆ դոլար պահանջվել այդ այցի կամ այցերի համար, “Ժողովուրդ”-ին առայժմ չի հաջողվել պարզել:

Շարունակությունը` “Ժողովուրդ” օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս