Amnesty International միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը զեկույց է հրապարակել՝ կապված Սիրիայի տարածքում ռուսական ռազմական գործողությունների հետ. փոխանցում է BBC-ն:
Կազմակերպության զեկույցում ասվում է, որ ռուսական ավիահարվածներն առնվազն 200 խաղաղ բնակչի կյանք են խլել և մասշտաբային և ոչ արդարացված կործանման հանգեցրել:
Զեկույցը հիմնված է 16 ականատեսի և բժիշկի, ինչպես նաև` իրավապաշտպան խմբերի հետ հարցազրույցի վրա: Amnesty International-ը վերլուծել է ռուսական ռազմաօդային ուժերի 25 ավիահարվածները՝ Հոմսում, Համայում, Իդլիբում, Լաթաքիայում և Հալեպում: Կազմակերպությունն առանձնացնում է 6 ավիահարված, որոնք տասնյակ խաղաղ բնակիչների մահվան պատճառ դարձան:
Մասնավորապես, ավիահարվածները հասցվել են բնակելի տների, շուկայի և մզկիթի ուղղությամբ: Նոյեմբերի 29-ին 49 խաղաղ բնակիչ զոհվեց, երբ 3 ռումբ ընկավ Հալեպի շուկայի վրա:
Ռուսական իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել զեկույցում ներկայացված մեղադրանքները:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան