Armenian text to speach

Հայկական Ժամանակ. 112 հազար եվրո՝ Եհովայի վկաներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach
ՀՀ Կառավարության այսօր կայանալիք հերթական նիստի օրակարգում ներառված է ՀՀ Արդարադատության նախարարությանը 112 հազար եվրոյին համարժեք գումար տրամադրելու հարցը: Գումարը հատկացվելու Է կառավարության պահուստային ֆոնդից: Արդարադատության նախարարությունը այս գումարն ամբողջությամբ պետք է հատկացնի թվով 19 Եհովայի վկաների, որոնք ժամանակին Հայաստանում դատապարտվել են զինծառայությունից խուսափելու համար: 
Եվոդատարանը, սակայն, Հայաստանի դատարանների կողմից նրանց դեմ կայացրած վճիռները համարել է ապօրինի և պահանջել փոխհատուցել նրանց վնասները: Ըստ կառավարության որոշմանը կից ներկայացված տեղեկանքի, Եվոդատարանը այս որոշումը կայացրել է անցած տարվա նոյեմբերի 27-ին, այն ուժի մեջ է մտել այս տարվա փետրվարի 27- ին, իսկ մայիսի 27-ին լրանում է Եվոդատարանի որոշման կատարման վերջնաժամկետը: Այս մասին գրում է “Հայկական Ժամանակ”-ը:



Լրահոս