
“Ժողովուրդ”-ի`ՀՀ նախագահի նստավայրին մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն անձամբ է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին հորդորել, որպեսզի Երևանի ավագանու ընտրություններում ՕԵԿ ցուցակը գլխավորի: Ու դա արել է ոչ միայն ՕԵԿ-այլև հենց ՀՀԿ-ի շահերից ելնելով: “Ասել է թե` Երիցյանի մասնակցությամբ ՕԵԿ-ը սպասվածից ավելի շատ ձայն կարող էր հավաքել, ինչը պետք էր ՀՀԿ-ին`ընտրողների ձայները փոշիացնելու համար:
Թե որքանով արդարացան ՀՀԿ-ի և Ս. Սարգսյանի սպասելիքները, հայտնի չէ, բայց դժգոհելու առիթ պետք է որ չունենան: Այնուամենայնիվ երեկ “Ժողովուրդ”-ը փորձեց լուրի իսկությունը պարզել ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Սիսակյանից, որն ասաց. “Ցուցակը գլխավորելու հարցը որոշել է “Օրինաց երկիր” կուսակցության քաղխորհուրդը”,- գրել է թերթը:
Շարունակությունը` “Ժողովուրդ” օրաթերթի այսօրվա համարում