Վայոց Ձորի մարզում ԲՄՎ-ն գլորվել է ձորը.1 զոհ, 2 վիրավորր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր գիշեր, ժամը 03.47-ին ահազանգ է ստացվել, որ Վայք-Եղեգնաձոր ավտոճանապարհին` Մալիշկա գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Դեպքի մասին տեղյակ են պահվել “1-02” և “1-03” ծառայության հերթապահները:
Պարզվել է, որ, դեռևս չբացահայտված հանգամանքներում, Երևան – Մեղրի ավտոճանապարհի 125-րդ կմ-ում “ԲՄՎ” մակնիշի 84LP880 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել հարակից ձորը, ինչի հետևանքով վարորդ 1992թ. ծնված Գարիկ Ղազարյանը տեղում զոհվել է:
Ուղևոր՝ 1992թ. ծնված Արմեն Վարդանյանն ինքնուրույն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատված: Հրշեջ-փրկարարներն ուղևոր՝ 1992թ. ծնված Տարոն Հովհաննիսյանին դուրս են բերել ավտոմեքենայից: Ուղևորներ Ա.Վարդանյանը և Տ.Հովհաննիսյանը տեղափոխվել են Եղեգնաձոր քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:




Լրահոս