Վրաստանի վարչապետը հրաժարական կտա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հրաժարական կտա և կղեկավարի «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախընտրական շտաբը և «Վրացական երազանք» կոալիցիայի ընտրական ցուցակը. գրում է Sputnik Georgia-ն:

Ներկա պահին Վրաստանի ղեկավարության շենքում պատրաստվում են ճեպազրույցին: Ստացված տեղեկությունների համաձայն՝ Ղարիբաշվիլին հրաժարականի մասին հայտարարություն կտարածի:

Վրացական ԶԼՄ-ները գրում են, որ Ղարիբաշվիլիին վարչապետի պաշտոնում կփոխարինի փոխվարչապետը` արտաքին գործերի նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին: Հնարավոր են նաև այլ փոփոխություններ:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս