«Սու-24-ի կործանումը գրեթե դավաճանություն էր». Սերգեյ Շոյգուն՝ Սեյրան Օհանյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 23-ին Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Մոսկվայում Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հանդիպման շրջանակներում հայտարարել է, որ Թուրքիայի կողմից Սու-24-ի կործանումը «գրեթե դավաճանություն» էր:

«Մենք նման քայլ չէինք սպասում մարդկանցից, ովքեր մասնակցում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ օպերացիային»,-Շոյգուի խոսքն է մեջբերում ՌԻԱ Նովոստին:

Հիշեցնենք, որ Մոսկվայի և Անկարայի միջև հարաբերությունները սրվեցին նոյեմբերի 24-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռի կործանումից հետո:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս