Anonymous-ի հաքերները կիբերպատերազմ են հայտարարել Թուրքիային՝ մեղադրելով երկրի կառավարությանը «Իսլամական պետությանն» աջակցելու մեջ. փոխանցում է Daily Mail-ը:
Թուրքական կառավարությանն ուղղված տեսաուղերձը հաքերները հրապարակել են համացանցում: Գայ Ֆոքսի դիմակով մարդը, ում նրանք խորհրդանիշ են ընտրել, կարդում է ուղերձը:
«Թուրքիան աջակցում է իսլամիստներին, նավթ է գնում նրանցից և բուժում նրանց հիվանդանոցներում: Մեզ համար անընդունելի է, որ Էրդողանն աջակցում է իսլամիստներին: Եթե դուք չդադարեցնենք աջակցությունը, մենք կշարունակենք մեր հարձակումները»,-ասում է Anonymous-ի հաքերը:
Անցած շաբաթ Anonymous-ը 40 հազար թուրքական կայք է կոտրել: Նոյեմբերի կեսերին փարիզյան ահաբեկչություններից հետո հաքերները պատերազմ են հայտարարել «Իսլամական պետությանը»:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան